Վաճառվում է, վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 1 սենյականոց լուսավոր բնակարան 39 քմ մակերեսով, որը գտնվում է Վարդանանց փողոցում, 4 հարկանի` ստալինյան նախագծի քարե շենքի 3-րդ հարկում: Շենքն ունի բետոնե ծածկեր և բարձր առաստաղներ: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակման համակարգ, հատակը ծածկված է լամինատով: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է, հագեցած կենցաղային տեխնիկայով: Մոտակայքում են գտնվում բանկերը, խանութները և ժամանցի վայրերը: