Էրեբունի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկի մոտ, 1-ին գծի վրա վաճառվում է ունիվերսալ բազմաֆունկցիոնալ 3 հարկանի շենք, որտեղ 1-ին հարկը զբաղեցնում է կոմերցիոն տարածքը, 2-րդ և 3-րդ հարկերը բնակարաններ են: Շենքի ընդհանուր մակերեսը 740 քմ է, յուրաքանչյուր հարկը 240 քմ է: Հողատարածքի ընդհանուր մակերեսը 340 քմ է: 1-ին հարկում առկա է 2 գործող խանութ, որոնք ունեն առանձին մուտքեր: 3-րդ մուտքը շենքի հետևից է: Խանութները կապիտալ նորոգված են, ապահովված ջեռուցման և օդորակման համակարգերով: 2-րդ հարկը բաղկացած է 2 բնակարաններից` 3 սենյականոց: Բնակարանները կապիտալ նորոգված են, ապահովված ջեռուցման և օդորակման համակարգերով: Սանհանգույցները սալիկապատված են, հագեցած սանտեխնիկայով: 3-րդ հարկում կա 3 սենյականոց 3 բնակարան, որոնք գտնվում են 0-ական վիճակում: Շենքը նորակառույց է, ունի առանձին բակ, ավտոկայանատեղի: Հնարավոր է վաճառք նաև առանձին մասերով, որպես կոմերցիոն տարածք, կամ բնակարան, նաև ընդհանուր` 1 հարկի վաճառք: