Վաճառվում է նորակառույց 5 սենյականոց երկհարկանի թաունհաուս` 125 քմ բնակելի և 227 քմ ընդհանուր հողատարածքով: Այն գտնվում է Ավանում, Պ. Սևակ թաղամասում: Շինությունը երիսպատված է, բետոնային աշխատանքները կատարված են, պատերը բաժանված և գաջված են, հոսանքի լարերը` անցկացված: Իրականացվելու են նաև պարիսպների արտաքին բետոնապատման աշխատանքները (սվաղ): 1-ին հարկը բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, սանհանգույցից և խորդանոցից, 2-րդ հարկում կա նախասրահ, 3 ննջասենյակ, 1 աշխատասենյակ և 1 սանհանգույց: Աշխատասենյակը նույնպես կարող է օգտագործվել որպես ննջասենյակ: Տունն ունի ելք բակից: Առկա է բացօթյա ավտոկայանատեղի: Յուրաքանչյուր թաունհաուս մի կողմից ունի ընդհանուր պատ: Այս պահին առկա է ևս 1 թաունհաուս՝ 125 քմ բնակելի և 189 քմ հողատարածքով: Առկա են բոլոր կոմունիկացիաները՝ ջուր, էլեկտրականություն, կոյուղի: Թաունհաուսը գտնվում է ասֆալտապատ ճանապարհի վրա, մոտակայքում կա կանգառ, սուպերմարկետ։