Օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում, նաև վաճառվում է 2 սենյականոց` դիզայներական ոճով նորոգված գեղեցիկ բնակարան 46.5 քմ մակերեսով, որը գտնվում է Ամիրյան փողոցում՝ 19 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով։ Սենյակները և խոհանոցը գեղեցիկ կահավորված են և ապահովված կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաք։ Շենքում կա անվտանգության համակարգ և 2 վերելակ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոցները, բանկերը, սրճարանները և ժամանցի վայրերը։