Երկարաժամկետ վարձակալության կամ օրավարձով է տրվում 35 քմ մակերեսով 1 սենյականոց բնակարան, որը գտնվում է Բուզանդ փողոցում՝ 14 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով։ Սենյակները և խոհանոցը նորաոճ կահավորված են, ապահովված կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Շենքում կա 2 վերելակ, անվտանգության համակարգ և ստորգետնյա կայանատեղի։ Մոտակայքում են գտնվում «Փարիզ» հյուրանոցը, խանութները, բանկերը, դպրոցները, սրճարանները և ժամանցի վայրերը։