Գրիգոր Լուսավորիչ և Արգիշտի փողոցների խաչմերուկում, քաղաքապետարանի շենքի հարևանությամբ վարձակալության է տրվում կոմերցիոն ունիվերսալ տարածք` 1040 քմ մակերեսով, որը զբաղեցնում է "Երևան - Պլազա" բիզնես կենտրոնի 2-րդ հարկը: Բաղկացած է 15 -18 աշխատասենյակներից, ընդարձակ բանակցությունների սրահից և սերվերային սենյակից: Ունի կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգ: Շենքն ապահովված է բազմաստիճան անվտանգության համակարգով, վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիով, ունի ավտոլվացման ծառայություն, բացօթյա սրճարան, որը գտնվում է շենքի 7-րդ հարկի ընդարձակ տերասայում: Շենքում գործում է ընդունարան, բազմաֆունկցիոնալ կենտրոն` ծառայությունների լայն շրջանակով, գրասենյակային և այլ բիզնես գործունեության համար նախատեսված տարածքներ: Մոտակայքում է գտնվում Հանրապետության հրապարակը, բոլոր բանկերը և ժամանցի վայրերը: