Օրավարձով է տրվում 3 սենյականոց լուսավոր բնակարան՝ 85 քմ մակերեսով, որը գտնվում է Կոմիտասի պողոտայում, KFC -ի մոտ, 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Բնակարանը նոր կապիտալ վերանորոգված է և չբնակեցված։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Առկա է 2 սանհանգույց, որոնք պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են գեղեցիկ և հարմարավետ, համալրված են տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Առկա է բաց պատշգամբ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, բանկերը և ժամանցի վայրերը։