Այս եռահարկ առանձնատունը գտնվում է Մալաթիա–Սեբաստիա համայնքում՝ Նոյ 17 հասցեում։ Սեյսմակայուն է։ Պարսպապատված է բոլոր կողմերից։ Մուտքի դուռը երկաթյա է, բոլոր սենյակներում տողադրված են եվրոպատուհաններ։ Բաղկացած է հինգ կապիտալ վերանորոգված սենյակներից։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով և անհրաժեշտ կոմունիկացիաներով։ Ունի մեծ հողատարածք, որտեղ տնկված են պտղատու ծառեր։ 130 ք.մ մակերեսով ընդարձակ նկուղը կարող է ծառայել որպես մարզադահլիճ։ Տան պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Մասիս սարը։ Բակում ունի լողավազան, աղյուսե մանղալ։ Առանձնատունը տրվում է վարձով կահույքով, հագեցած տեխնիկայով ու անհրաժեշտ կենցաղային պարագաներով, ինչպես նաև վաճառվում է։ Շատ մոտ է գտնվում մանկապարտեզը և բոլոր անհրաժեշտ մթերային խանութները։