Արգիշտի փողոցում վարձակալության է տրվում գրասենյակային տարածք` ընդհանուր 235 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի շենքի 4-րդ հարկում։ Տարածքը կապիտալ նորոգված է։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է: Բաղկացած է 3 աշխատանքային սենյակից, խոհանոցային հատվածից, տնօրենի սենյակից, որն ունի առանձին սանհանգույց, տարածքում կա ևս 1 սանհանգույց: Սանհանգույցները սալիկապված են և հագեցած սանտեխնիկայով: Տարածքում գործում է անվտանգության համակարգ, ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները հարմարավետ աշխատանքային միջավայրի համար: Հարևանությամբ է գտնվում Հանրապետության հրապարակը, նորակառույց այգին, բանկերը, խանութները և ժամանցի վայրերը: