Վարձակալության է տրվում 1 հարկանի ունիվերսալ նշանակության հասարակական տարածք, որի ընդհանուր մակերեսը կազմում է 290 քմ և գտնվում է Թումանյան փողոցում: Շենքը արտաքին տեսքից 1 հարկանի է, ներսում բարձր առաստաղի շնորհիվ ավելացվել է 2-րդ հարկ: Տեղադրված են պանորամային պատուհաններ, ունի գեղեցիկ լուսավորություն: Տարածքը վերանորոգված է, ապահովված է անհատական ջեռուցման համակարգով, օդորակիչներով: Բոլոր կոմունիկացիաներն առկա են: Բաղկացած է 7 սրահից, խոհանոցից և 3 սանհանգույցից: Խոհանոցում և սրահներից մեկում տեղադրված է բուխարի: Հատակը ծածկված է լամինատով և սալիկներով, սանհանգույցները սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով: Բոլոր սենյակները գեղեցիկ կահավորված են, համալրված տեխնիկայով: Տարածքն ունի առանձնացված փոքրիկ բակ, ամառային զրուցարան: Մոտակայքում են խանութները, բանկերը և ժամանցի վայրերը: