Վարձակալության է տրվում գրասենյակային տարածք` 110 քմ մակերեսով, որը գտնվում է 2 հարկանի շենքի 1-ին հարկում, Զարոբյան փողոցում: Այն կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է լամինատով, մանրահատակով և սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միոցով: Խոհանոցը և տարածքը մասնակի կահավորված է: Առկա են ներկառուցված պահարաններ: Բաղկացած է 3 աշխատասենյակից, խորհրդակցության սրահից, խոհանոցից և 2 սանհանգույցից, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Տարածքն ունի փոքրիկ խնամված բակ` խորովածի մանղալով, առանձին մուտք` երկաթյա դարպասով, ունի ընդարձակ հարմարավետ բաց պատշգամբ: Կա ավտոտնակ և բացօթյա ավտոկայանատեղի, նաև` նկուղ: Հարմար է վարձակալել նաև որպես բնակարան: Մոտակայքում կան խանութներ, բանկեր և բազմաթիվ ժամանցի վայրեր: