Վարձակալությամբ տրվում է 3 սենյականոց արևկող բնակարան 71 քմ մակերեսով, որը գտնվում է Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակի հարևանությամբ, 6 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է, բոլոր սենյակները և խոհանոցը հարմարավետ կահավորված են, համալրված տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ կենցաղային իրերով։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է փայտե մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը սալիկապատված է, հագեցած է սանտեխնիկայով: Առկա է 2 բաց պատշգամբ, որոնցից բացվում են գեղեցիկ տեսարաններ։ Շենքում գործում է վերելակ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, բանկերը, Հանրապետության հրապարակը և ժամանցի վայրերը։