Վաճառվում է 2 հարկանի նորակառույց առանձնատուն` Վահագնի թաղամասում` բնակելի 280 քմ մակերեսով և 400 քմ տնամերձ հողատարածքով: Առանձնատան երեսպատման աշխատանքներն արված են, միջնապատերը սվաղված և հարթեցված են, կոմունիկացիաներն առկա են: Նախատեսված է հյուրասենյակ, խոհանոց, 4 ննջասենյակ, 2 սանհանգույց և բաց պատշգամբ և ավտոկայանատեղի: Թաղամասում գործում է անվտանգության ծառայություն, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով: