Վաճառվում է ընդարձակ 7 սենյականոց դուպլեքս բնակարան` 270 քմ մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում, 11 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 8-րդ և 9-րդ հարկում։ Բնակարանը ունի թանկարժեք դիզայներական լուծումներով վերանորոգում, բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են բարձրորակ կահույքով և ապահովված են բարձրորակ կենցաղային տեխնիկայով։ Ջեռուցումն իրականացվում է կենտրոնացված համակարգով, տեղադրված են պանորամային պատուհաններ, հատակը ծածկված է իտալական մարմարով, կերամոգրանիտով և լամինատով։ Բոլոր 3 սանհանգույցները պատված են իտալական սալիկներով և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով։ Բնակարանը բաղկացած է հյուրասենյակից` բուխարիով, ճաշասենյակից, 3 ննջասենյակից, նախասրահից, հանգստի սենյակից, գրադարանից, 2 զգեստասենյակից, 3 սանհանգույցից, լվացքասենյակից և ընդարձակ բաց պատշգամբից` քաղաքի գեղեցիկ տեսարանով: Շենքում կա 2 վերելակ, անվտանգության համակարգ և ստորգետնյա կայանատեղի։ Մոտակայքում են գտնվում Օպերան, զբոսայգիները, բանկերի մասնաճյուղերը, բազմաթիվ ռեստորաններ և սրճարաններ։