Վաճառվում է կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 սենյականոցը ձևափոխած 3-ի` 70 քմ մակերեսով բնակարան, որը գտնվում Վարդանանց փողոցի 1-ին գծում՝ Վերնսիաժի հարևանությամբ, 9 հարկանի շենքի 7-րդ հարկում: Բնակարանը դիզայներական ոճով եվրո նորոգված է, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Հատակը ծածկված լամինատով և սալիկներով: Սանհանգույցը երեսպատված է եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաոճ և գեղեցիկ կահույքով, համալրված են տեխնիկայով և անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Բնակարանն ունի խորդանոց: Շենքում գործում է անխափան վերելակ, ունի դոմոֆոն: Բակը բարեկարգ է, հարևանությամբ կա այգի, տարատեսակ խանութներ և ժամանցի վայրեր: