Վաճառվում է 3 սենյականոց 79 քմ մակերեսով բնակարան Արաբկիր համայնքում, Արղության փողոցում՝ 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 11-րդ հարկում։ Բնակարանը գտնվում է 0-ական վիճակում, տեղադրված է մուտքի երկաթյա դուռ, եվրո պատուհաններ։ Միջնապատերը սվաղված և հարթեցված են, կոմունիկացիաները միացված են, անցկացվել են էլեկտրական լարեր և ջրատար խողովակներ: Առկա է հիանալի տեսարանով բաց պատշգամբ։ Նախատեսված է անհատական ջեռուցման համակարգ և երկու սանհանգույց։ Շենքում կա 2 վերելակ, անվտանգության համակարգ և ստորգետնյա կայանատեղի։ Բակը խնամված է, կա ֆուտբոլի դաշտ և մանկական խաղահրապարակ։ Մոտակայքում են խանութները, բանկերը, տրանսպորտի կանգառները: Կառուցվում է հետիոտնային ճանապարհ դեպի Կոմիտասի պողոտա։