Վաճառվում կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 4 սենյականոց` 160 քմ մակերեսով դուպլեքս բնակարան Դավթաշեն 4-րդ թաղամասում՝ 11 հարկանի նորակառույց շենքի 10-րդ և 11-րդ հարկերում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ 2 սանհանգույցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով։ Խոհանոցը և սենյակները կահավորված են, ապահովված բարձրորակ կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով, առկա է դոմոֆոն։ 1-ին հարկում կա հյուրասենյակ, խոհանոց, աշխատասենյակ և սանհանգույց, 2-րդ հարկում՝ 3 ննջասենյակ և սանհանգույց։ Խնամված բակում կա խաղահրապարակ և քարե ավտոտնակ, որի արժեքը ներառված է վաճառքի գնի մեջ։ Մոտակայքում կան խանութներ, բանկեր և տրանսպորտի կանգառներ։