Վարդանանց փողոցում վաճառվում է 4 սենյականոց 179 քմ մակերեսով ընդարձակ բնակարան նորակառույց 22 հարկանի շենքի 20-րդ հարկում: Նորաոճ, եվրոպական չափանիշներին համապատասխան վերանորոգված բնակարան է: Ստեղծված են բոլոր անհրաժեշտ նախադրյալները հանգիստ և հարմարավետ առօրյա անցկացնելու համար: Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները՝ եվրոպական արտադրության, խոհանոցն ու սանհանգույցը սալիկապատ են: Ջրամատակարարումը 24 ժամյա է, գազն էլ ացկացված է, իսկ ջեռուցումը` կենտրոնացված: Տանը անցկացված է անհատական անվտանգության համակարգ, որը իր մեջ ներառում է` տեսախցիկներ, գումարած դրան ամբողջ շենքում գործում է անվտանգության ծառայություն: Ավտոմեքենան կկարողանաք կայանել ստորգետնյա կայանատեղիում: Մոտակայքում գտնվում է "Վերնիսաժ"-ը կան տարատեսակ խանութներ, կանգառ և այլն: