Երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 հարկանի` 240 քմ մակերեսով ձեղնահարկով առանձնատուն, որը գտնվում է Աջափնյակ համայնքում, Վշտունու փողոցում։ 1-ին հարկում կա նախասրահ, ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց և սանհանգույց, 2-րդ հարկում` 4 ննջասենյակ, սանհանգույց և ընդարձակ բաց պատշգամբ։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, ճաղավանդակներով եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և տաքացվող սալիկներով, սանհանգույցները երեսպատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով, առկա է ջակուզի։ Բոլոր սենյակները և խոհանոցը գեղեցիկ կահավորված են, հագեցած ժամանակակից տեխնիկայով և անհրաժեշտ պարագաներով։ Մոտակայքում է գտնվում «Շանթ» պաղպաղակի գործարանը և «Շանթ» ռեստորանային համալիրը։