Վաճառվում է 3 հարկանի նորակառույց մոնոլիտ առանձնատուն բնակելի՝ 600 քմ. մակերեսով և 1100 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Ա. Արմենակյան փողոցում։ Կիսանկուղային հարկում է գտնվում ավտոտնակը՝ 4 մեքենայի համար նախատեսված, լվացքատունը, խորդանոցը, կաթսայատունը, խաղասենյակը։ 1-ին հարկում՝ ընդարձակ հյուրասենյակն է, առանձին խոհանոցը, մեծ աշխատասենյակը և 1 սանհանգույց։ 2-րդ՝ հարկում՝ 4 ննջասենյակներն են՝ իրենց 4 հանդերձասենյակներով և լոգասենյակներով։ Առանձնատունը պարսպապատ է և երեսպատված է տրավերտին քարով։ Հողատարածքն ունի ընդլայնելու հնարավորություն։