Վաճառվում է 6 սենյականոց բնակարան 200 քմ մակերեսով, Մազմանյան փողոցում՝ 2 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով։ 2 սանհանգույցը պատված են սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով։ Առկա է 40 քմ մակերեսով ընդարձակ տեռասա։ Ավելացվել է 3-րդ հարկ՝ 160 քմ մակերեսով։ Բնակարանը կահավորված է և ապահովված է կենցաղային տեխնիկայով։ Մոտակայքում են գտնվում Garage Masters' Mall-ը, Նոր Զովք սուպերմարկետը, խանութները, դպրոցը, մանկապարտեզը և տրանսպորտի կանգառները։ Վաճառվում է մասնակի կահույքով։