Ուլնեցի փողոցում վաճառվում է կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 հարկանի առանձնատան 2-րդ հարկը, որն ունի առանձին մուտք և զբաղեցնում է 110 քմ մակերես: Առկա է հյուրասենյակ, խոհանոց, 3 ննջասենյակ, 1 սանհանգույց և ընդարձակ բաց պատշգամբ։ Բնակարանը գտնվում է նորմալ վիճակում, տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Սանհանգույցը երեսպատված է սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով։ Խոհանոցը և սենյակները կահավորված են, ապահովված են կենցաղային տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով։ Մոտակայքում է գտնվում Հաղթանակի զբոսայգին, խանութները և տրանսպորտի կանգառները։