Վաճառվում է ընդարձակ, արևկող 3 սենյականոց` 120 քմ մակերեսով բնակարան, որը գտնվում է 13 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 5-րդ հարկում՝ Պարոնյան փողոցում՝ Դվին հյուրանոցի հարևանությամբ։ Առկա է 2 սանհանգույց, 2 զգեստասենյակ և բաց պատշգամբ՝ երկկողմանի գեղեցիկ տեսարաններով։ Բնակարանի կապիտալ վերանորոգումը դեռ չի ավարտվել, պատերը ներկված են, երկու սանհանգույցները երեսպատված են եվրոպական սալիկներով, տեղադրված է մուտքի երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, կոմունիկացիաներն անցկացված են, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ։ Շենքում գործում է 2 վերելակ, կա ստորգետնյա կայանատեղի և անվտանգության համակարգ։ Մոտակայքում են գտնվում խանութները, բանկերը, հիվանդանոցները, եկեղեցին, ժամանցի վայրերը և տրանսպորտի կանգառները։