Վաճառվում է արևկող 1 սենյականոց (2-ի ձևափոխված) բնակարան` 49 քմ մակերեսով Նոր Նորքի 6-րդ զանգվածում՝ Շոպրոնի փողոցում, 5 հարկանի չեխական նախագծի քարե շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը գտնվում է նորմալ վիճակում, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ Սանհանգույցը սալիկապատված է և ապահովված սանտեխնիկայով, կա փակ պատշգամբ։ Մոտակայքում են գտնվում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, խանութները, դպրոցը և տրանսպորտի կանգառները։