Վաճառվում է նկուղային տարածքով 3 հարկանի արևկող առանձնատուն` բնակելի 450 քմ մակերեսով և 1040 քմ հողատարածքով՝ Ձորաղբյուրի ամառանոցների տարածքում, զբոսայգու հարևանությամբ։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման համակարգ և ջրի տաքացման արևային կայան, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և սալիկներով: Սանհանգույցները երեսպատված են եվրոպական արտադրութան սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով։ 1-ին հարկում կա նախասրահ, բուխարիով հյուրասենյակ, խոհանոց, տեռասա և 1 սանհանգույց, 2-րդ հարկում` 2 ննջասենյակ՝ կից սանհանգույցներով։ 3-րդ հարկը ձեղնահարկ է, որը ընդարձակ բաց տարածք է և հարմար է վերափոխել 3 ննջասենյակի։ Տունը կահավորված է և հագեցած է բարձրորակ կենցաղային տեխնիկայով։ Բակը պարսպապատված է, կա կանաչապատ տարածք՝ դեկորատիվ բույսերով, եղևնիներով և պտղատու ծառերով, բուխարիով տաղավար, բացօթյա լողավազան, կայանատեղի: Տարածքն ապահովված է տեսախցիկներով: Բակն ունի տարբեր կողմերից 2 մուտք։