Նոր Նորքի 7-րդ զանգվածում վաճառվում է 4 սենյականոց բնակարան` 91 քմ մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի` երևանյան ԴՍԿ շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է և չբնակեցված, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ լամինատով, սանհանգույցը սալիկապատված է եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած է բարձրորակ սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Բնակարանն ունի 2 պատշգամբ` տնտեսական և բաց: Շենքում գործում է անխափան վերելակ: Հարևանությամբ կան խանութներ, տրանսպորտի կանգառներ, դպրոց, մանկապարտեզ և այլն: