Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի մոտ, վարձակալության է տրվում ունիվերսալ կոմերցիոն տարածք` ընդհանուր 150 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 1-ին հարկում: Մուտքը շքամուտքից է: Տարածքը կապիտալ նորոգված է և դեռևս չի շահագործվել: Տեղադրվել են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, կա օդափոխության համակարգ, բոլոր սենյակներում` օդորակիչներ: Բաղկացած է նախասրահից, 6 առանձնասենյակից, խոհանոցից և 2 սանհանգույցից, որոնք սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով: Համար է ծառայեցնել որպես կլինիկա, գրասենյակ, էսթետիկ կենտրոն և նմանատիպ այլ գործունեության համար: