Վաճառվում է 2 սենյականոց արևկող բնակարան՝ 80 քմ մակերեսով, որը գտնվում է քաղաքի լավագույն հատվածում, Թումանյան փողոցում, 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են օդորակիչներ: Խոհանոցը և սանհանգույցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները հարմարավետ և նորաոճ կահավորված են, համալրված են տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Առկա է բաց պատշգամբ` փողոցի տեսարանով: Հարևանությամբ են գտնվում բոլոր խանութները, բանկերը և ժամանցի վայրերը: