Վարձակալության է տրվում ընդարձակ լուսավոր գրասենյակային տարածք` 430 քմ մակերեսով, որը գտնվում է Լենինգրադյան փողոցում, 18 հարկանի նորակառուց շենքի 3-րդ հարկում: Տարածքը կապիտալ նորոգվել է և դեռևս չի շահագործվել, ապահովված է կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգով, տեղադրվել են եվրոպատուհաններ: Բաղկացած է ընդարձակ սրահից, մի քանի առանձնասենյակից և 4 սանհանգույցից, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Կա 2 բաց պատշգամբ և ընդարձակ տեռասա` 250 քմ մակերեսով: Շենքում գործում է 2 վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով: