Հյուսիսային պողոտայում, քաղաքի լավագույն հատվածում օրավարձով, երկարաժամկետ վարձակալությամբ տրվում է, նաև վաճառվում է 2 սենյականոց հարմարավետ բնակարան, որի մակերեսը 60 քմ է և գտնվում է 11 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Բնակարանն ունի քաղաքի գեղեցիկ տեսարան: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով: Հատակը ծածկված է մանրահատակով և պրեսգրանիտով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով։ Սենյակները կահավորված են նորաոճ և ապահովված են անհրաժեշտ տեխնիկայով: Շենքում գործում է անխափան վերելակ, կա շուրջօրյա անվտանգության համակարգ: Հնարավոր է ձեռք բերել ստորգետնյա կայանատեղի` հավելավճարով: Մոտակայքում է գտնվում Օպերան, սրճարանները, ժամանցի վայրերը և բոլոր խանութները: