Վաճառվում է հարմարավետ 3 սենյականոց 86 քմ մակերեսով բնակարան Մարգարյան փողոցում՝ 5 հարկանի` չեխական նախագծի քարե շենքի բարձր 1-ին հարկում։ Բնակարանն ունի շենքից առանձին մուտք, գեղեցիկ կահավորված ամառային զրուցարան, փոքրիկ կանաչապատ տարածք: Բնակարանը կապիտալ նորոգված է, սենյակները կահավորված են, համալրված են տեխնիկայով: Ջեռուցումը գազի կաթսայի միջոցով է, տեղադրված է օդորակիչ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Կա նկուղ` 22 քմ մակերեսով: Մոտակայքում են գտնվում անհրաժեշտ խանութները և տրանսպորտի կանգառները: