Գյուղատնտեսական հողատարածք, Արագյուղ, Կոտայք

27 Հունիս 2022
 
26,000 մ2 Կոդ` 112942   |   http://est.am/112942 click to copy the link
Վաճառք - 36,000,000 Դ
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 5 անգամ

Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում` Արագյուղ բնակայրում վաճառվում է գյուղատնտեսական նշանակության հողատարածք 26.000 քմ (2.6 հա) մակերեսով, որը 12 տարեկան պտղատու այգի է։ Այգին գտնվում է Զորավան-Արագյուղ մարզային նշանակության ճանապարհի անմիջական հարևանությամբ, 1-ին գծի վրա, ճակատային հատվածը՝ 123 մետր։ Տարածքն ապահովված է ոռոգման ջրով (առկա է ներքին ցանց) և ունի 2 կողմից ջրելու հնարավորություն։ Այգին հիմնվել է բարձր որակավորում ունեցող մասնագետների խորհրդատվությամբ, առկա են շուրջ 1100 խնձորենիներ, 250-ից ավելի տանձենիներ, 150-ից ավելի սալորենիներ, 70-ից ավելի սերկևիլենիներ, 50-ից ավելի ընկուզենիներ, ինչպես նաև այլ ծառատեսակներ, անփուշ մոշենու և հաղարջենու զգալի թվով տնկիներ։ Այգին ունի բարձր բերքատվություն, վերջին 2-3 տարում տարեկան միջինը կազմել է 35-40 տոննա։ Կայուն և երաշխավորված եկամտաբերությունը ապացուցված է փորձով։

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Քարտեզ