Վաճառվում է 3 հարկանի առանձնատուն և միևնույն տարածքում գործող ավտոտեխսպասարկման կետ, որը գտնվում է Նորագավիթում, 1-ին փողոցում` Արտաշատի խճուղու հարևանությամբ: Առանձնատան բնակելի մակերեսը 250 քմ է, տնամերձ հողատարածքը` 220 քմ: 1-ին հարկը մասնակի վերանորոգված է, որտեղ կա հյուրասենյակ, խոհանոց, 3 ննջասենյակ, 1 սանհանգույց, 2-րդ հարկը կապիտալ նորոգված է, ունի նախասրահ, 2 հյուրասենյակ, խոհանոց, 2 ննջասենյակ, բաց պատշգամբ և 1 սանհանգույց: 3-րդ հարկը մանսարդ է, որը բաց տարածք է: Կա նաև նկուղ: Տունն ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, տեղադրված է գազի կաթսա, օդորակիչներ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Սանհանգույցներն ապահովված են սանտեխնիկայով: 1-ին հարկի սանհանգույցը սալիկապատված չէ: Բակում կա կանաչապատ տարածք` պտղատու ծառերով: Ավտոտեխսպասարկման տարածքի ընդհանուր մակերեսը 700 քմ է, որտեղ 162 քմ-ը զբաղեցնում են բոքսերը, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Առկա են պահեստային տարածքներ: Վաճառվում է ամբողջը, և՛ տունը և՛ կոմերցիոն տարածքը: