Օրավարձով է տրվում (առանց գիշերակացի` 10:00-23:00) ամառանոց` 200 քմ մակերեսով և 350 քմ հողատարածքով, որը գտնվում է Ձորաղբյուրում: Առանձնատունն ապահովված է ժամանցի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, ունի բացօթյա և փակ լողավազաններ, շոգեբաղնիք, ընդարձակ ամառային տաղավար` խոհանոցով և զրուցարանով, հանգստի սենյակ, 2 սանհանգույց: Տարածքը կապիտալ վերանորոգված է, կահավորված է հարմարավետ, հագեցած է տեխնիկայով և բոլոր տեսակի անհրաժեշտ կենցաղային իրերով: Տեղադրված են ջեռուցման և հովացման անհատական համակարգեր: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Բակը խնամված է, ունի կանաչապատ տարածք, ճոճաթոռներով ու բազմոցներով հանգստի անկյուն: Այստեղ հարմար է անցկացնել տարբեր միջոցառումներ և տոնակատարություններ, միջավայրը գեղեցիկ է և տրամադրող: Տարածքում հնարավոր է հյուրընկալել մինչև 20 անձի միջոցառման համար: Առկա են` մանղալ-բուխարի` խորոված պատրաստելու բոլոր հարմարություններով: Տրվում է վարձակալության առանց գիշերակացի: