Վաճառվում է 2 հարկանի` նկուղային հարկով ու գեղեցիկ ծառերով պարուրված առանձնատուն Էլիտար Վահագնի թաղամասում։ Շինության մակերեսը 353.5 քմ է, հողատարածքի մակերեսը՝ 1043 քմ: Առանձնատան բակը կարծես ցանկապատված լինի` խիտ ծառերի շնորհիվ, ունի հարմար ամառային զրուցարաններ: Տունն ունի գեղեցիկ ոճային շինություն, այն կապիտալ եվրո նորոգված է, ինտերիերի մեջ օգտագործվել են բարձրորակ նյութեր և դիզայներական լուծումներ: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են բարձրորակ փայտյա կահույքով, համալրված են ժամանակակից տեխնիկայով, միջսենյակային դռները նույնպես փայտից են: Նկուղային հարկը լավ նորոգվել է և օգտագործվում է ժամանցի համար, որտեղ կա խաղասրահ` բիլիարդով և սեղանի թենիսով, լվացքատուն, խոհանոց, 1 ննջարան` սանհանգույցով, 2-րդ հարկում կա ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց, 1 ննջասենյակ` սանհանգույցով և առանձին ևս 1 սանհանգույց, 3-րդ հարկում` նախամուտք, 2 ննջասենյակ, աշխատասենյակ և 1 սանհանգույց: Ջեռուցումն ու հովացումը կատարվում է չիլլերների միջոցով: Հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով և սալիկներով: Սանհանգույցները հագեցած են սանտեխնիկայով և լոգախցիկներով: Առանձնատունն ունի ավտոտնակ` 2 մեքենայի համար նախատեսված: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով: Վաճառվում է ամբողջ գույքով: