Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի մոտ վաճառվում է 2-ը ձևափոխած 3 սենյականոց ստուդիո բնակարան` 75 քմ մակերեսով, որը գտնվում է 11 հարկանի շենքի 5-րդ հարկում: Բնակարանը դիզայներական լուծումներով կապւտալ վերանորոգվել է, տեղադրվել են պանորամային պատուհաններ, տարածքը հագեցած է գեղեցիկ լուսավորությամբ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Սենյակները գեղեցիկ կահավորված են, համալրված են տեխնիկայով: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Առկա է բաց պատշգամբ: Շենքում տեղադրվել է նոր վերելակ: Բակը խնամված է, մոտակայքում կան տրանսպորտի կանգառներ, բանկի մասնաճյուղեր և տարբեր խանութներ: Վաճառվում է ամբողջ գույքով, բացառությամբ բազմոցից ու բազկաթոռներից: