Պարոնյան փողոցում վաճառվում է 2 սենյականոց 49 քմ մակերեսով` Արարատ սարի և Ծիծեռնակաբերդի հիասքանչ տեսարաններով բնակարան, որը գտնվում է 9 հարկանի մոնոլիտ շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգվել է և դեռևս չի բնակեցվել, տեղադրված է գազի կաթսա, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է սալիկներով և լամինատով: Լոգասենյակն ու սանհանգույցը առանձին են, սալիկապատված են որակյալ սալիկներով: Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով: Շենքում տեղադրվել է նոր վերելակ: Մոտակայքում է գտնվում Հրազդան մարզադաշտը, Նաիրի բժշկական կենտրոնը, տարբեր բժշկական հաստատություններ և դպրոցներ: