Վաճառվում է ընդարձակ 220 քմ մակերեսով 5 սենյականոց բնակարան Լվովյան փողոցում՝ 8 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 7-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Երկու սանհանգույցները՝ լոգարանով և լոգախցիկով, սալիկապատված են, կա նաև զգեստասենյակ և լվացքասենյակ։ Առկա է 3 բաց պատշգամբ՝ զբոսայգիու գեղեցիկ տեսարանով, մեկում տեղադրված է երկաթյա բուխարի՝ խորոված պատրաստելու համար։ Խոհանոցը և բոլոր սենյակներն ունեն ելք դեպի բաց պատշգամբներ։ Շենքում կա վերելակ։ Մոտակայքում կա մանկապարտեզ, 2 դպրոց, սրճարաններ և տրանսպորտի կանգառներ։