Վարձակալության է տրվում 3 սենյականոց լուսավոր բնակարան՝ 71 քմ մակերեսով, որը գտնվում է 4 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում, Մոսկովյան փողոցում, Հ. Թումանյանի թանգարանի անմիջական հարևանությամբ: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով և սալիկներով։ Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով ու լոգախցիկով։ Բնակարանը հարմարավետ կահավորված է և ապահովված կենցաղային տեխնիկայով, անհրաժեշտ կենցաղային պարագաններն առկա են։ Ոնի նաև գեղեցիկ բաց պատշգամբ, որտեղից բացվում է տեսարան դեպի թանգարան և փողոցներ: Մոտակայքում են մայրաքաղաքի լավագույն գինետներն ու սրճարանները, մոտ են նաև Նոր Զովք և SAS սուպերմարկետները: