Աբովյան փողոցում, Հյուսիսային պողոտայի հարևանությամբ վարձակալության է տրվում 3 սենյականոց բարձրակարգ նորոգումով և յուրօրինակ դիզայներական ինտերիերով ընդարձակ բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 120 քմ.: Այն գտնվում է 10 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 8-րդ հարկում: Բնակարանը համալրված է թանկարժեք կահավորանքով և տեխնիկայով, տեղադրված է անհատական ջեռուցման և հովացման համակարգեր, ունի 2 բաց պատշգամբ` քաղաքի հիասքանչ տեսարաններով: Առկա է 2 զգեստասենյակ, 2 լոգասենյակ որոնք սալիկապատված են և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով, կա վաննա և լոգախցիկ: Հատակը ծածկված է պրեսգրանիտով և լամինատով: Շենքում գործում է 2 վերելակ, բակում կա տարածք մեքենաները կայանելու համար: Մոտակայքում են բոլոր ժամանցի վայրերը, սրճարանները, ֆիրմային խանութներն ու բուտիկները: