Երկարաժամկետ վարձակալության է տրվում 4 սենյականոց 128 քմ մակերեսով բնակարան Վերին Անտառային փողոցում՝ 4 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, միացված է chiller-fancoil ջեռուցման և օդորակման համակարգին, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով, տեղադրված են եվրո պատուհաններ։ Երեք սանհանգույցը սալիկապատված են, տեղադրված են լոգախցիկներ։ Բոլոր 3 ննջասենյակները կցված են իրենց սանհանգույցներին։ Առկա է բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով։ Բնակարանը կահավորված է, ապահովված է բարձրորակ կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Մոտակայքում է գտնվում Շառլ Ազնավուրի անվան տուն-թանգարանը և Կասկադ համալիրը։