Երկարաժամկետ վարձակալության է տրվում 105 քմ մակերեսով 3 սենյականոց (դարձրած 4) բնակարան Բագրատունյաց և Թադևոսյան փողոցների խաչմերուկի մոտ՝ 10 հարկանի շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Բաժանված սանհանգույցը՝ լոգախցիկով՝ պատված է բարձրորակ սալիկներով։ Սենյակները և խոհանոցը կահավորված են և ապահովված են կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Առկա է բաց պատշգամբ՝ բուխարիով։ Բակը խնամված է, կա մանկական խաղահրապարակ։ Մոտակայքում են գտնվում մետրոյի Նժդեհ կայարանը, մարզադպրոց, “Դոն Կիխոտ” ռեստորանը և տրանսպորտի կանգառներ։