Վաճառվում կամ վարձով է տրվում նորաոճ 3 հարկանի առանձնատուն 203 քմ մակերեսով և 370 քմ հողատարածքով Վահագնի էլիտար թաղամասում: 1-ին հարկում կա հյուրասենյակ, խոհանոց, լվացքասենյակ, խորդանոց, սանհանգույց և ավտոտնակ։ 2-րդ հարկում կա 3 ննջասենյակ, բաց պատշգամբ, 2 սանհանգույց, որից մեկը կցված է ննջարանին, առկա է զգեստասենյակ: 3-րդ հարկում առկա է ձեղնահարկ՝ հանգստի սենյակով: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, տեղադրված են պանորամային պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով, լոգախցիկներով սանհանգույցները սալիկապատված են։ Առանձնատունը գեղեցիկ նորաոճ կահավորված է, ապահովված է կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Առկա է կանաչապատ տարածք: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով: