Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 2 հարկանի նորակառույց` գեղեցիկ շինությամբ առանձնատուն` Վահագնի թաղամասում` բնակելի 290 քմ մակերեսով և 630 քմ տնամերձ հողատարածքով և 85 քմ նկուղով: Առանձնատան հիմնական աշխատանքներն արված են և շուտով լիարժեք նորոգված կլինի: Նորոգումը կատարվել է բարձրորակ շինանյութով: Ներքին հարդարանքն ունի յուրօրինակ դիզայն, բոլոր կոմունիկացիաներն անցկացված են (գազ, ջուր, հոսանք, կոյուղի), տեղադրված են պանորամային ատուհաններ: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 5 ննջասենյակից՝ իրենց լոգասենյակներով, բաց պատշգամբներից, ապահովված է անհատական ջեռուցման և հովացման համակարգերով, անվտագության համակարգով: Թաղամասում գործում է անվտանգության ծառայություն, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով: Հնարավոր է վաճառք ամբողջական հարդարված վիճակում: