Վարձակալության է տրվում է 3 սենյականոց հարմարավետ լուսավոր բնակարան` 72 քմ մակերեսով, որը գտնվում է Վերին Անտառային փողոցում՝ 8 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Ջեռուցումը և հովացումը անհատական համակարգով է գործում: Լոգասենյակը երեսպատված է սալիկներով, հագեցած է որակյալ սանտեխնիկայով, ունի լոգախցիկ: Հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով: Բոլոր սենյակները և խոհանոցը նորաոճ կահավորված են, համալրված են կենցաղային տեխնիկայով: Բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան: Շենքում գործում է վերելակ, կա բացօթյա կայանատեղի։