Վաճառվում է 76 քմ մակերեսով 2 սենյականոց բնակարան Հրաչյա Քոչար փողոցում՝ նորակառույց 8 հարկանի շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ունի կենտրոնացված ջեռուցման համակարգ: Հատակը ծածկված է լամինատով: Խոհանոցը սալիկապատ է՝ կահավորված ժամանակակից գույքով և տեխնիկայով: Ննջարանը լուսավոր է, հարմարավետ կահավորված: Սանհանգույցը երեսպատված է սալիկներով՝ հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում են անխափան աշխատող վերելակներ, բակում կա խաղահրապարակ: Մոտակայքում են մետրոն, սուպերմարկետներ, սննդի կետեր, բանկեր: Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին: Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի` հավելավճարով: