Երվանդ Քոչար փողոցի 1-ին գծի վրա վաճառվում է կոմերցիոն նշանակության 4 հարկանի (նկուղով) ունիվերսալ շենք, որի ընդհանուր մակերեսը 377 քմ է: Շենքն ունի 2 մուտք` փողոցից և հետնամասից: Ճակատային մասում տեղադրված են պանորամային պատուհաններ: Բոլոր հարկերն ունեն առանձին անհատական ջեռուցման և հովացման համակարգեր, տեղադրված են 2-ական օդորակիչներ և ունեն առանձին մուտքեր` ընդհանուր շքամուտքից: Ամբողջը կապիտալ նորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, կա մշտական ջուր, եռաֆազ հոսանք, տեղադրված են եվրո պատուհաններ, մուտքի դռներ: Հատակը սալիկապատված է: Բոլոր հարկերում առկա է 1-ական սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Բաղկացած է տարբեր սրահներից և առանձնասենյակներից: Նկուղն օգտագործվում է որպես պահեստ: Ամբողջ տարածքն այժմ տրված է վարձակալությամբ: Հարևանությամբ կան բազում խանութներ, բանկեր, Տաշիր առևտրի կենտրոնը գտնվում է 2 րոպե հեռավորության վրա: