Վարձակալության է հանձնվում 2 սենյականոց նորաոճ բնակարան՝ 66 քմ մակերեսով, նորակառույց 11 հարկանի շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, առկա է օդորակիչ: Հատակը ամբողջովին սալիկապատ է, հյուրասենյակն ու խոհանոցը միասին են՝ ստուդիո ոճի մեջ, գեղեցիկ կահավորված՝ հագեցած գույքով և տեխնիկայով: Ննջարանը լուսավոր է՝ հարմարավետ կահավորված է: Բոլոր սենյակներում կա հեռուստացույց, ամբողջ կահույքն ու գույքը նոր են: Սանհանգույցը երեսպատված է սալիկներով՝ համալրված սանտեխնիկայով: Բնակարանն ունի ընդարձակ բաց պատշգամբ՝ հիասքանչ տեսարանով: Շենքում գործում են անխափան վերելակներ, կա անվտանգության շուրջօրյա ծառայություն: Մոտակայքում կան անհրաժեշտ խանութներն ու սուպերմարկետները, բանկեր, սննդի կետեր և այլն: Գործակալություն է: