Վաճառվում է 2 սենյականոցը ձևափոխած 3-ի` բնակարան 73 քմ մակերեսով, որը գտնվում է Մաշտոցի պողոտայում՝ Նաիրի կինոթատրոնի մոտ, 5 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 2-րդ հարկում: Առաստաղը բարձր է, ծածկերը բետոնապատ: Շենքն ունի շքամուտք` պողոտայի կողմից, այն վերանորոգված է, տեղադրված է գազի կաթսա, օդորակիչ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ Լոգասենյակը պատված է սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով, առկա է վաննա։ Խոհանոցը կահավորված է փայտյա բարձրորակ կահույքով, համալրված է տեխնիկայով, կա ֆրանսիական բաց պատշգամբ։ Մոտակայքում է գտնվում Օպերան, Ամերիաբանկը և ժամանցի վայրերը: Հնարավոր է վաճառք ավտոտնակի հետ միասին` հավելավճարով: