Վաճառվում է 93 քմ մակերեսով՝ 3 ձևափոխած 4 սենյականոց բնակարան Հր. Ներսիսյան փողոցում՝ Ռայկոմի տարածքում, հատուկ նախագծով 7 հարկանի շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, միջսենյակային դռները փայտից են: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը ծածկված է զարդանախշ մանրահատակով, խոհանոցը սալիկապատ է՝ կահավորված: Ննջարանները լուսավոր են և ընդարձակ: Սանհանգույցը երեսպատված է սալիկներով, տեղադրված է վաննա: Շենքում կա վերելակ: Մոտակայքում են խանութներ, պոլիկլինիկա, սուպերմարկետ, դպրոց և այլն: